Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Փաշինեանը Կոչ Ըրած է Դադրեցնել Անհնազանդութեան Ցոյցերը եւ Բանալ Ճանապարհները

Փաշինեանը Կոչ Ըրած է Դադրեցնել Անհնազանդութեան Ցոյցերը եւ Բանալ Ճանապարհները

by MassisPost

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսպուքեան էջին վրայ տեսաուղերձի միջոցով կոչ ըրած է քաղաքացիներուն, որպէսզի դադրեցնեն անհնազանդութեան բոլոր բողոքները, բանալ բոլոր ճանապարհները, դադրեցնել գործադուլները:

«Այն ժամանակներում, երբ մենք փակում էինք ճանապարհները եւ բողոքի ակցիաներ (ցոյցեր) էինք իրականացնում, մենք դա անում էինք, որովհետեւ համոզուած էինք, գիտէինք, որ Հայաստանի Հանրապետութիւնում չկայ իշխանութիւն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել քաղաքացիների հոգսերով եւ լուծել քաղաքացիների խնդիրը, պաշտպանել քաղաքացիների իրաւունքները։ Հիմա, երբ Հայաստանում հաստատուած է իշխանութիւն, որը հենց ժողովուրդի որոշմամբ եւ մանդատով (ձայնով), ժողովուրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանութեան կարգավիճակի, ճիշդն ասած հասկանալի չէ, որ մենք ամէն օր փակում ենք ճանապարհներ եւ իրականացնում ենք քաղաքացիական անհնազանդութեան գործողութիւններ, իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդութիւն յայտարարում», – ըսած է վարչապետը՝ շարունակելով. – «Այսօր հաստատուած է քաղաքացու իշխանութիւն հետեւաբար ում ենք անհնազանդութիւն յայտարարում, ինքներս մե՞զ, սա ճիշդ մօտեցում չէ»։

Փաշինեանը կոչ ըրած է հնարաւորութիւն տալ կառավարութեան, որպէսզի  խնդիրները դասաւորէ ըստ առաջնահերթութեան ու անոնց լուծումներ որոնէ։

Հարակից Նյութեր

Leave a Comment