Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Կոչ Հայաստանի Հպարտ Քաղաքացիներին

Կոչ Հայաստանի Հպարտ Քաղաքացիներին

by MassisPost

Սիրելի հայրենակիցներ, շաբաթներ առաջ Հայաստանում Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ սկսուած քաղաքացիական զարթօնքը հասել է իր գագաթնակէտին: Մենք այսօր ունենք այնպիսի իրականութիւն, որտեղ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինեանին են աջակցում ոչ միայն ժողովրդական լայն շրջանակներ, այլեւ խորհրդարանական գրեթէ բոլոր ուժերը: Սակայն ժողովրդի յաղթանակը վերջնականապէս ամրապնդելու համար մեզ անհրաժեշտ է կատարել վերջին քայլը՝ հետևելով շարժման տրամաբանութեանը:

Հնչակյան կուսակցութիւնն ամիսներ առաջ նախաձեռնել էր Մայիսի 1ին իրականացնել հանրահաւաք, որի պահանջների գերակշիռ մասը այս օրերին հնչեցւում է հանրահաւաքի հարթակից: Բնականաբար որևէ կերպ առանձին միջոցառումներ անելու տրամաբանութիւն չկայ։ Միաժամանակ կոչ ենք անում Հանրապետական կուսակցութեան պատգամաւորներին հանդէս գալ ժողովրդական շահերից եւ քուէարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանին:

 Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Հայաստանի վարչութիւն

Հարակից Նյութեր

Leave a Comment