Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ցուցարարների Երթն Ուղեկցող Նուագախմբի Անդամները «Մենք Հնչակեանների Խումբն Ենք»

Ցուցարարների Երթն Ուղեկցող Նուագախմբի Անդամները «Մենք Հնչակեանների Խումբն Ենք»

by MassisPost

«Հայրենի հող եկողը այլևս չի կարող ետ վերադառնալ: Սիրիան միշտ իմ սրտում կմնա, բայց ապագաս միայն Հայաստանում եմ պատկերացնում»,- ասում է Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթն ուղեկցող նուագախմբի անդամ, սիրիահայ Մեղեդի Պետրոսեանը:

23-ամյա Մեղեդին շեփորահար է և շեշտում է, որ նոյնիսկ եթէ Սիրիայում պատերազմն աւարտուի և վիճակը կայունանայ, ապա միևնոյնն է՝ կը մնայ Հայաստանում:

Միանման սպիտակ վերնաշապիկներ, կարմիր գլխարկներ ու կարմրասպիտակ վզկապներ կրող նուագախմբի անդամները սիրիահայեր են՝ Հալէպից, Դամասկոսից և Սիրիայի այլ քաղաքներից, ովքեր Հայաստան են տեղափոխուել Սիրիայում սկսուած պատերազմից յետոյ՝ տարբեր տարիներին:



Մեղեդին իր ընտանիքի հետ երկու տարի առաջ է Հալէպից տեղափոխուել Երեւան և 6 ամիս առաջ կազմաւորած նուագախմբի նորեկներից է:

«Մենք Հնչակեանների խումբն ենք, և այստեղ ենք ոչ միայն որպէս երաժիշտներ, ովքեր իրենց գործն են անում, այլ նաև նրա համար, որովհետև կիսում ենք շարժման գաղափարները»,- ասում է շեփորահար Մեղեդին:

HMM-2

HMM-3

HMM-4

Հարակից Նյութեր

Leave a Comment