Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Բաց Նամակ Հայաստանի Հանրապետության Իշխանութիւններին

Բաց Նամակ Հայաստանի Հանրապետության Իշխանութիւններին

by MassisPost

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀՀԿ, ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Մենք` Ամերիկայի Միացեալ Նահանգներում ապրող հայերս, այս օրերին ուշի ուշով հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին և մեր հայրենակիցներին սատարող բազմահատորանոց ցոյցերից բացի, հարկ ենք համարում բաց նամակով դիմել Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին:

Մեր Հայրենիքում տիրող վիճակը տարիներ շարունակ մեծ ցաւ է պատճառել մեզ` իշխանութեան համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալութիւններ և կալանաւորումներ, անկախ դատարանների բացակայութիւն, լրագրողների և քաղաքացիների դէմ բռնութիւններ ու քննադատներին պատժելու համար պետութեան իրաւական լիազօրութիւնների օգտագործում…Սրան աւելացրած բանտարկեալներ, սպանութիւններ, ամենողորմութիւն, քայքայուած տնտեսութիւն, հսկայական պետական պարտք, արտագաղթ, բարոյալքում, սուտ, կեղծիք, քծնանք, ազգային ու մշակութային արժեգների աղաւաղում…Սարսափելի է միայն թուարկելը… Ու այս վիճակում ապրող ժողովուրդը ընդվզեց, գոռաց, աղաղակեց: Համբերութեան բաժակը լցուել էր արդեն…արձագանքեց Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի կոչին` մեծից մինչև փոքր գիշեր ու ցերեկ պայքարելով, զրկանքներ կրելով, ծեծուելով ու քաշքշուելով բազմահազարների հասնելով Սահմանադրութեան տառին ու բառին հաւատարիմ տասն օր յետոյ գրանցեց իր այնքան բաղձալի յաղթանակը և իշխանութիւնից հեռացրեց այս ամենի պարագլուխ, տասը տարի երկիրը ստրկացրած Սերժ Սարգսեանին:

Հայաստանում բնակուող և աշխարհով մէկ սփռուած հայութիւնը տօնում էր օդ ու ջրի նման անհրաժեշտ դարձած այս յաղթանակը, երբ լուր ստացուեց, որ ժողովրդից հիմա էլ իր յաղթանակն են ուզում խլել…

Պարոնայք իշխանավորներ` ՀՀ Նախագահ Արմէն Սարգսեան, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան, Ժողովրդի յաղթանակի խլման կիզակէտում յայտնուած ՀՀ վարչապետի պաշտօնակատար Կարեն Կարապետեան, դուք բազմիցս կոչ եք արել ժողովրդին մտածել իր ընդվզման, իբր երկրում ստեղծուած անկայունութեան հետևանքների մասին, մոռանալով, որ ժողովուրդն իմաստուն է և երազ ունի` Ազատ ու Արժանապատիւ երկրում ապրելու:

Ժամանակը եկել է, որ մենք` սփիւռքում ապրող հայութիւնը, դիմենք ձեզ, պահանջելով չվտանգել մեր հայրենիքը, հաշուի նստել տառապանքի գնով յաղթանակած ժողովրդի հետ և անել ամեն բան նրա ընտրեալ Նիկոլ Փաշինեանին Ազգային ժողովի ընտրութեամբ Վարչապետ դարձնելու, ժամանակաւոր կառավարութիւն ձևաւորելու, ընտրական օրէնսգիրքը բարեփոխելու, ընտրական վարչարարութիւնն իրականացնող մարմիններին փոխելու, Ազգային Ժողովի արտահերթ, բառիս բուն իմաստով ազատ ու թափանցիկ ընտրութիւններ անցկացնելու և, ի վերջոյ, ժողովրդավարութիւն հաստատելու համար: Ձեր պարտքն է պարո՛ն Կարեն Կարապետեան, օգնել ժողովրդին և ոչ թէ երկու օր առաջ քաղաքական գործիչ դառնալով` առաջնորդել ՀՀԿ ռեժիմին և երկարաձգել նրա յանցագործ իշխանութիւնը:

Պարոնայք պատգամաւորներ, երկրի ապագան կախուած է ձեր որոշումից ու քառայարկութիւնից: Դուք կարո՛ղ եք երկիրը դժուար վիճակից անցնցում դուրս բերել: Արտերկրում բնակուող միլիոնաւոր հայեր սպասում են Մայիսի 1-ին նշանակուած ընտրութեանը: Շատերի տուն վերադարձը կախուած է ձեր քառայարկութիւնից:

Դուք բոլորդ պարտաւոր եք Հայաստանին անշեղորեն զարգանալու, բարգաւաճելու և համայն հայութեան երազանքի երկիրը դառնալու հնարաւորութիւնն տալ:

Հակառակ դէպքում, պարոնա՛յք իշխանաւորներ, մեր երկրի ապագայի ամբողջ պատասխանատուութիւնը կկրէք դուք:

Կասեցրէ՛ք մեր բոլորի հայրենիքի` Հայաստանի կործանումը:

Դուք դա դեռ կարող եք անել:

Հրաչուհի Տատուրեան – լրագրող
Սևակ Խաչատուրեան – Հայ Ամերիկեան խորհրդի ատենապետ
Էմիլ Գազազ- Քանդակագործ, նկարիչ
Յուրա Գէորգեան (Յուրոզ)- նկարիչ
Լևոն Մկրտչեան – կինոռեժիսոր
Գրիգոր Խոտանեան – Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան ատենապետ ( Արևմտեան Ամերիկա)
Հենրիկ Անասեան – Քալիֆորնիայի հայ գրողների միութեան նախագահ, կոմպոզիտոր, խմբավար
Գէորգ Քրիստինեան -ԱՄՆ հայ գրողների միութեան պատվո նախագահ
Ալլա Թումանեան – դերասանուհի
Փիթեր Բահլավանեան – պրոդյուսեր, գործարար
Դեյվիդ Ալփեյ – դերասան
Նարե Մկրտչեան – ռեժիսոր, պրոդյուսեր
Յարութիւն Ֆոդուլեան – դերասան, հասարակական գործիչ
Յովհաննէս Բալաեան – «Քաջ Նազար» թերթի խմբագիր
Լևոն Աբրահամեան – դաշնակահար, փրոֆեսոր
Նուպար Ջանոյան – Բժիշկ
Ասատուր Մոսկովեան – հանգստի կոչուած գեներալ մայոր
Սոնա Վան- Յովհաննիսեան -բանաստեղծուհի
Մանուկ Տոնոեան – Բելանի հայրենակցական միութեան ատենապետ
Յակոբ Գասպարեան – Բելանի հայրենակցական միութեան փոխնախագահ
Մարգարիտա Խլղաթեան – դեղագէտ, երգահան
Գրիգոր Մոլոեան – իրաւաբան
Գէորգ Բալեան – ճարտարապետ
Համլետ Ներսիսեան – լեզուաբան, հեռուստալրագրող
Նունե Աւետիսեան – ասմունքող, լրագրող
Միհրան Խաչատուրեան – հասարակական գործիչ
Սողոմոն Աւետիսեան – ռեժիսոր
Ռազմիկ Մանսուրեան – երգիչ
Աիդա Տոնոյան – գրող
Անժելա Բարսեղեան – փաստաբան
Խաչատուր Խուդիկեան – գործարար
Գոհար Օկտանեան – փաստաբան
Լիանա Տեր-Գրիգորեան – փաստաբան
Զաբել Բոստանեան – գործարար
Գէորգ Յովսէփեան – գործարար
Հերմինէ Ամիրեան – երգչուհի
Ստելլա Չալեան – գործառնութիւնների տնօրէն
Մարիետա Անասեան – երգչուհի
Արմէն Անասեան – ջութակահար, դիրիժոր
Սամվել Վարոսեան – երաժիշտ, խմբավար
Յարութ Յակոբեան – երգիչ
Վարդան Ջանգոզեան – ճարտարապետ
Երուանդ Տոկուզեան – ինժեներ
Գէորգ Բոստանեան – ինժեներ
Յովհաննէս Պարոնեան – բժիշկ
Աբրահամ Մայիսեան – բժիշկ
Ավետիկ Յարութիւնեան – երաժիշտ, ինժեներ
Սոֆի Խաչմանեան – դասախօս
Ալլա Մարիամջանեան – բրոքեր
Մարիամ Մանուկեան – բժիշկ
Գրիգոր Դոկուզեան – գլխաւոր կոնստրուկտոր
Սամվել Ֆոդուլեան – համակարգչային ձևաւորող
Արամ Նաճարեան – ինժեներ-մեխանիկ
Ժիրայր Թերզեան – երաժիշտ, խմբավար
Սարգիս Սաֆարեան – գործարար, դիզայներ
Եւ ուրիշներ

Հարակից Նյութեր

Leave a Comment