Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ըստ Շարմազանովի` Հայաստանի Մէջ Իշխանութեան Տարանջատման Քայլեր Կ’իրականցուին

Ըստ Շարմազանովի` Հայաստանի Մէջ Իշխանութեան Տարանջատման Քայլեր Կ’իրականցուին

by MassisPost

«Սա ոչ վարչապետական, ոչ էլ սուբեր-վարչապետական համակարգ է, սա խորհրդարանական համակարգ է, որտեղ գործադիրը պէտք է ունենայ այն  պաշտօնները, որոնք ունեն բոլոր   համապատասխան մարմինները  խորհրդարանական երկրներում»,-  խորհրդարանի մէջ լրագրողներու հետ զրոյցի ընթացքին ըսած է ԱԺ փոխնախագահ Էտուարտ Շարմազանովը: Անոր խօսքով՝ այն շահարկումները, թէ յատկապէս անձի կը համապատասխանեցնէ նոր համակարգը, անհիմն ու անհեթեթ են:

Ան նշած է, որ իշխանութիւնները յստակ քայլեր կ’իրականացնեն, որպէսզի խորհրդարանական համակարգի մէջ աւելի յստակ ըլլայ իշխանութիւններու տարանջատումը:

«Մենք այսօր յստակ գնում ենք իշխանութիւնների տարանջատման սկզբունքի: Այո, առանց իշխանութիւնների ամբողջական տարանջատման, առանց երեք անկախ իշխանութիւնների, մենք չենք կարող խօսել ժողովրդավարութեան մասին»,- ըսած է Շարմազանովը՝ պատասխանելով նաեւ այս մասին ԱՄՆ դեսպանի բարձրացրած հարցին:

Հարակից Նյութեր

Leave a Comment