Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ֆրանսայի Նախագահն ու Գանատայի Վարչապետը Պիտի Մասնակցին Երեւան Մէջ Կայանալիք Ֆրանքոֆոնիայի Գագաթնաժողովին

Ֆրանսայի Նախագահն ու Գանատայի Վարչապետը Պիտի Մասնակցին Երեւան Մէջ Կայանալիք Ֆրանքոֆոնիայի Գագաթնաժողովին

by MassisPost

Երեւանի մէջ Հոկտեմբերին կայանալիք Ֆրանքոֆոնիայի գագաթնաժողովին մասնակիցներու վերջնական ցանկը դեռ պարզ չէ: Այդ մասին կառավարութեան նիստէն ետք լրագրողներու հետ զրոյցի ժամանակ նշած է ՀՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը:

«Վերջնական ցանկը դեռեւս յայտնի չէ: Սակայն ֆրանքոֆոն երկու կարեւոր երկրների՝ Ֆրանսայի նախագահ Էմմանուէլ Մագրոն եւ Գանատայի վարչապետ Ճասթին Թրուտօի   մասնակցութիւնը յստակ է»,- «Արմէնբրես»-ի փոխանցմամբ, ըսած է ՀՀ Արտաքին գործոց փոխնախարարը:

Յունուար 24-ին L’Express պարբերականին տուած հարցազրույցին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանը նշած էր, որ գագաթնաժողովի արդիւնքով «մենք կկարողանանք Հայաստանը ներկայացնել ողջ աշխարհին»: «Մենք կանենք ամեն հնարաւորը, որպէսզի այն մեծ հաջողութիւն ունենայ: Հաշուի առէք, որ աշխարհի պետութիւնների գրեթէ կէսը ներկայ կլինի Երևանում, հիմնականում պետութիւնների և կառավարութիւնների ղեկավարների մակարդակով»,- ըսած էր ՀՀ Նախագահը՝  պատասխանելով, հարցին, թէ ինչ նշանակութիւն կունենայ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի համար:

Հարակից Նյութեր

Leave a Comment