Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Սարգիս Հացպանեանի Ծննդեան Օրը կը Համընկնի Արցախեան Շարժման Առաջին Ժողովրդական Միջոցառման Օրուան Հետ». Ա. Մանուչարեան

«Սարգիս Հացպանեանի Ծննդեան Օրը կը Համընկնի Արցախեան Շարժման Առաջին Ժողովրդական Միջոցառման Օրուան Հետ». Ա. Մանուչարեան

by MassisPost

«Եռաբլուր» զինուորական պանթէոնին մէջ երէկ հաւաքուած էին հասարակական-քաղաքական գործիչ, Սարգիս Հացպանեանի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները:

Փետրուար 12-ին Արցախեան ազատամարտի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագէտ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանի  ծննդեան օրն է: Ան  պիտի դառնար 56 տարեկան:

«Սարգիս Հացպանեանը գնաց ոչ միայն իր ընտանիքի, այլեւ հայ ազգի մէջքից»,- Tert.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է «Արեւմտահայերու ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արագած Ախոյեանը:

«Միշտ չէ, որ հարթ են ընթացել մեր յարաբերութիւնները, որովհետեւ տարբեր կարծիքներ ենք ունեցել ինչ-որ մի հարցի շուրջ,բայց գիտէ՞ք՝ զարմանալիօրէն վերջում իրար կողք ենք նստել եւ փորձել ենք տուեալ հարցին տալ խելամիտ պատասխան. ստացուել է համագործակցութիւնը»,-ըսած է Ախոյեանը:

«Ղարաբաղ» կոմիտէի անդամ Աշոտ Մանուչարեանի խօսքով,  ճակատագրի ինչ-որ խոր իմաստ կայ այն բանի մէջ, որ Սարգիս Հացպանեանի ծննդեան օրը կը համընկնի Արցախեան շարժման առաջին ժողովրդական միջոցառման օրուան հետ:

«Հազարաւոր մարդիկ այդ շարժման ընթացքում վերադարձան հայրենիք այնպէս, ինչպէս Սարգիսը վերադարձաւ: Այդ շարժումը չէր ընթանում ինքնըստինքեան եւ ընթանում էր ռազմիկների միջոցով, անկախ նրանից, թէ այդ ռազմիկները որտեղ էին՝ հանրահաւաքների ասպարէզում, ընտրութիւններին, բախումներին, ռազմաճակատի դաշտում: Սարգիսը առանձնայատուկ էր մի բանով. ինքը եղել է բոլոր ռազմաճակատներում միաժամանակ»,- ըսած է Մանուչարեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment