Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Թատրոն. Հոկտեմբերեան Յեղափոխութիւնը եւ Հայաստանը (եւ ես)

Թատրոն. Հոկտեմբերեան Յեղափոխութիւնը եւ Հայաստանը (եւ ես)

by MassisPost

ՀԱՅԴՈՒԿ ՂԱՐԻՊԵԱՆ

2017 թուի Դեկտեմբերին, Հայ Թատրոնի Ընկերութիւնը, Հոկտեմբերեան Յեղափոխութեան հարիւրամեակի առիթով, ծրագրեց եւ ներկայացրեց մի միջոցառում-երեկոյ, բաղկացած ասմունքներից, ընթերցումներից, երգերից եւ մի թատերախաղից:

Կարճ ասած` այս տողերի գրողս, որ ներկայ էի Կիրակի, Դեկտեմբերի 17-ի բեմադրութեան, շատ հակիրճ բայց եւ իմաստալից եւ մանաւանդ դիպուկ գտայ բոլոր համարները` ընտրուած բանաստեղծութիւնները, ընթերցումները, երգերը եւ թատերախաղը:

Այդ ընտրութիւնների բացատրութիւնը այսպէս էր տրւում.

ussr-3

Քանի որ այդ յեղափոխութեան եւ դրանից յետոյ ստեղծուած Խորհրդային Միութեան պատմութեան քննումը մի երեկոյի ընթացքում կարելի բան չէ, ներկայացման հեղինակ բեմադրիչ Արամազդ Ստեփանեանը, անդրադարձել է միայն Հայաստանի հետ կապուած իրադարձութիւնների գրական եւ գեղարուեստական արտայայտութիւններով, այն էլ միայն այնպիսի գործեր, որ իր` Արամազդ Ստեփանեանի վրայ թողել էին խորը տպաւորութիւն, որով բացատրւում էր ներկայացման վերնագրի փակագծի մէջ ԵՒ ԵՍ-ի նշանակութիւնը: Հեղինակի ընտրութիւնները ներկայացնում են դրուագներ Խորհրդային Հայաստանի անցեալի թէ դրական եւ թէ բացասական իրադարձութիւններից եւ իրականութիւններից:

Երեկոյի առաջին` ասմունքների, ընթերցումների եւ երգերի մասում Լաուրա Դաւթեանը կարդաց Շուշանիկ Կուրղինեանի ԲԱՆՈՒՈՐՆԵՐԸ բանաստեղ-ծութիւնը, իսկ Յակոբ Բլիկեանը` Սիլվա Կապուտիկեանի ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՂԵԿԱԼՈՒՄԸ: Ընթերցուեց հատուածներ Վախթանգ Անանեանի ՍԵՒԱՆԻ ԱՓԻՆ գրքի նախաբանից, Անդրանիկ Ծառուկեանի ՄՈՌԱՑՈՒԱԾ ՔԱՌԱՍՈՒՆԱՄՅԱԿ յօդուածը ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊ գրքի երկրորդ հատորից եւ Նադեժդա Խազինա Մանդելշտամի հուշերից` ուր նա նկարագրում էր իր ամուսնու` ռուս մեծ բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի սերը եւ կապուածութիւնը Հայաստանի նկատմամբ:
Ընթերցողներն էին Մառիթա Աբրահամեանը, Անեթ Արմենակեանը, Լյուդմիլա Գրիգորեանը, Արմինէ Ղազարեանը եւ Արամազդ Ստեփանեանը: Երգերն էին` Գուսան Ռազմիկի ԻՆԺԻՆԵՌ ԲԱԼԱ, Գուսան Հավասիի ԿՈԼԽՈԶԻ ՉՈԲԱՆ եւ Եղիշէ Չարենցի ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` Աշոտ Սեթեանի երաժշտութեամբ: Երգում էր Մառիթա Աբրահամեանը երաժշտական դասաւորումով եւ նվագակցութեամբ Գէորգ Խաչատրեանի: Իսկ Գէորգ Խաչատրեանը երգեց Արմէն Մովսիսեանի ԶԻՆՈՒՈՐԻ ԵՐԳԸ:

ussr-4Ներկայացման երկրորդ կէսում բեմադրուեց ԽՂՃԻ ՀԱՄԱՐ մէկ ժամ տեւող պիեսը: Բնագիրը պատկանում է Վալադ Վալադեանին (բուն անունով Մկրտիչ Վանեցեան), թէեւ այս տարբերակը պատկանում էր Արամազդ Ստեփանեանին, քանի որ հիմնական փոփոխութիւններ էր մտցրել գործում, թատերախաղի թատերական կառոյցի մշակման նպատակով: Դերասաններն էին` Այդա Սիմոնեան, Ժանեթ Ոսկանեան, Զարեհ Յովհաննիսեան, Արիս Բաղումեան եւ Կարեն Պետրոսեան: Բեմաշխատողները` Խաժակ Ստեփանեան, Ջոդի Բարդին, Լյուդմիլա Գրիգորեան և Արմինէ Ղազարեան:

Ինչքան որ գիտեմ, ոչ Սան Ֆրանսիսքոյում եւ ոչ էլ մանաւանդ Լոս Անջելեսում, ուրիշ հայկական կազմակերպութիւններ կամ անհատներ, հրապարակով չեն անդրադարձել այս` Յեղափոխութեան հարիւր ամեակին: Մի խօսք կա, որ ասում է` «Նրանք որ պատմութիւնից դասեր չեն առնում, կրկնում են սխալները»:

ussr-2

Հարակից Նյութեր

Leave a Comment