Home ՀԱՅԱՍՏԱՆ ՀՀ Խորհրդարանը Մերժած Է ԵՏՄ-էն Դուրս Գալու Մասին «Ելք» Դաշինքի Նախագիծը

ՀՀ Խորհրդարանը Մերժած Է ԵՏՄ-էն Դուրս Գալու Մասին «Ելք» Դաշինքի Նախագիծը

by MassisPost

ՀՀ խորհրդարանը մերժած է քառօրեայ նիստի օրակարգին մէջ դրուած Եւրասիական Տնտեսական  Միութենէն դուրս գալու մասին «Ելք»  դաշինքի յայտարարութեան նախագիծը: Ազգային Ժողովի 76 պատգամաւորներ դէմ քուէարկած են, միայն 6-ը` կողմ:

ՀՀԿ-ական պատգամաւոր Սամուէլ  Ֆարմանեան նշած է. «ԵՏՄ-ԵՄ քննարկումների հետ կապուած պէտք է արձանագրել հետեւեալը`  ՀՀ-ին յաջողուել է գրեթէ ոսկերչական ճշգրտութեամբ արտաքին քաղաքականութեան ոլորտում առաջ տանել ՀՀ շահերը: ԵՏՄ-ԵՄ արհեստական հակադրութիւնը  չի բխում Հայաստանի շահերից եւ վստահ եմ, որ  մեզնից ձախ նստած խմբակցութիւնը եւս դա լաւ գիտակցում է»:

«Ելք» խմբակցութեան պատգամաւոր Էտմոն Մարուքեան իր հերթին անդրադառնալով Ֆարմանեանի ելոյթին ըսած է. «Հակադրութիւն  եղել է մեր հանրապետական գործընկերների ներկայացրած փաստարկների մէջ: Ես ձեզ առաջարկում եմ մարզեր այցելել եւ մարդկանց բացատրել, թէ ինչու են ապրանքներն այսքան թանկանում եւ Յունուարի 1-ից ինչու են թանկանալու: Մարդկանց բացատրէք, որ Հայաստանը զարգանում է, բացատրէք, որ ապրանքները չեն թանկանում»:

Անոր խօսքով, այս տարիներու  ընթացքին չկայ մէկ ուսումնասիրութիւն, որ կը խօսի այն մասին, որ ԵՏՄ-ն օգուտ է Հայաստանին: «Դրա համար էլ տեղի ունեցան ահասարսուռ քննարկումներ, ու ահաբեկման ֆոնին էլ քննարկւում էր մեր նախագիծը: Ձեր կողմից հակառուսական տրամադրութիւններ են Հայաստանում տարածուել, վստահ եմ, որ ՌԴ ձեր գործընկերները հիասթափուած են ձեզանից, որ այդքան հակառուսականութիւն էք տարածում մեր ժողովրդի մէջ»:

Մարուքեան նշած է նաեւ, որ ՌԴ-ի ու իշխանութեան ներկայացուցիչներուն համար Հայաստանը չի դիտարկուիր որպէս զարգացող Հայաստան, ՌԴ դաշնակից Հայաստան:

ՀՀԿ խմբակցութենէն Հերմինէ Նաղտալեանն ալ նշած է. «Այն եզրահանգումները, որ արւում են, թէ թանկացումները կապուած են ԵՏՄ-ի հետ, չկայ որեւէ տնտեսական հիմնաւորում դրա վերաբերեալ, որ ներդրումները դրա համար են նուազել»:

Հարակից Նյութեր

Leave a Comment