Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ստեղծուող Համահայկական Խորհուրդը Խորհրդատուական Մարմին է. Սփիւռքի Նախարար

Ստեղծուող Համահայկական Խորհուրդը Խորհրդատուական Մարմին է. Սփիւռքի Նախարար

by MassisPost

Ստեղծուող Համահայկական խորհուրդը խորհրդատուական մարմին է: Սեպտեմբերի 5-ին, լրագրողներու հետ հանդիպման ժամանակ այս մասին յայտնած է Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան:

Անդրադառնալով այն հարցին, թէ Համահայկական խորհուրդը պարտադիր կառո՞յց պիտի ըլլայ, նախարարը նշած է. «Մենք չենք կարող այնպիսի մարմին ստեղծել, որը կարող էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Սփիւռքի համար պարտադիր լինել: Սա բացառուում է: Մեծ սփիւռք ունեցող երկրներում սովորաբար տարբեր ձեւաչափերով նման կառոյցներ գործում են. ինչ-որ տեղ քոնկրէս է կոչուում, ինչ-որ տեղ՝ նախագահին առընթեր խորհուրդ: Ո՞րն է գլխաւոր նպատակը: Դժբախտաբար, ճակատագիրը մեզ ցրել է ամբողջ աշխարհով, եւ այս փոթենցիալը քոնսոլիտացնելու անհրաժեշտութիւն կայ»: Ըստ նախարարին, անցնող 25 տարիները ցոյց կու տան, որ մեր Սփիւռքին յայտնի կազմակերպութիւններու ղեկավարները եւ ներկայացուցիչները կը ժամանեն, կը լսեն, յստակեցումներ կը կատարեն: «Սա չի նշանակում, որ նրանք մեկնում են եւ անում այն, ինչ մենք ասել ենք: Սակայն նրանք իրենց գործունէութեան ոլորտներում շտկումներ են կատարում: Օրինակ՝ ղարաբաղեան խնդրի վերաբերեալ ասելու եւ անելու բան ունեն ոչ միայն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այլեւ Սփիւռքը, լոպպիստական կազմակերպութիւնները: Հայոց Ցեղասպանութեան հարցում պետութեան մօտեցումները կարող են տարբերուել Սփիւռքի մօտեցումներից, եւ Սփիւռքն, աւելի ազատ լինելով, կարող է հարցումներ ներկայացնել, որոնք պետականից տարբերուում են: Այնպէս որ, այսպիսի քննարկումները, ժողովները կարող են երկկողմանի օգտակար լինել»,- ընդգծած է Յակոբեան:

Ինչ կը վերաբերի խորհուրդի աշխատանքին եւ անդամներուն, այս հարցերը արդէն երկար ժամանակ է, որ կը քննարկուին, գրեթէ 20 տարի, շարունակած է նախարարը: «Այսօր մօտեցումը հետեւեալն է՝ Համահայկական խորհուրդը պէտք է կազմաւորուի յաջորդ տարուայ Մայիսին: Եւ առաջին նիստը տեղի կ’ունենայ այս ամիս յոբելեանական միջոցառումների շրջանակում»,- աւելցուցած է Հրանոյշ Յակոբեան:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment