Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Կազմուած է Պոլսոյ Հայոց Պատրիարքի Ընտրութեան Նախաձեռնող Մարմին

Կազմուած է Պոլսոյ Հայոց Պատրիարքի Ընտրութեան Նախաձեռնող Մարմին

by MassisPost

4 Յուլիսին Պոլսոյ հայոց պատրիարքարանէն ներս ժողով գումարուած է, որուն ընթացքին ընտրուած է պատրիարքի ընտրութիւնը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի կազմը։

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ նախաձեռնարկ մարմնի ընտրութեամբ պաշտօնապէս սկսած է պատրիարքի ընտրութեան գործընթացը։

Ժողովին, որու ընթացքին ընտրուած է նախաձեռնարկ մարմինը, մասնակցած են հայ համայնքի հիմնադրամներու վարիչները եւ պատրիարքութեան հոգեւոր խորհուրդի անդամները։ Նախաձեռնարկ մարմնի ընտրուած անդամները 17-ն են, որոնցմէ 4-ը պահեստային են, 13-ը՝ հիմնական։

Նախաձեռնարկ մարմնի հիմնական անդամներն են՝ Սարուէն Սերթշիմշէք (32 ձայն), Խոսրով Քէօլեթաւիթօղլու (29 ձայն), Վարուժան Պուլկան (28 ձայն), Թամար Քարասու (25 ձայն), Խաչիկ Ճանել (24 ձայն), Սարգիս Չաւուշեան (24 ձայն), Սեդրակ Տաւուտհան (23 ձայն), Նազարէթ Օզսահակեան (23 ձայն), Սեպուհ Ասլանկիլ (22 ձայն), Անդրանիկ Քէօսետաք (21 ձայն), Սեւան Չաւուշեան (21 ձայն), Սարգիս Քիւլեկէչ (20 ձայն), Մկրտիչ Սերթշիմշէք (20 ձայն)։ Պահեստային անդամներն են՝ Կարպիս Տուրասլան (19 ձայն), Եդեսիա Թըրթըր (19 ձայն), Արման Աթընըզ (18 ձայն), Դաւիթ Տամլա (17 ձայն)։

Հարակից Նյութեր

Leave a Comment