Home ԻՐԱՒՈՒՆՔ Տհաճ Անակնկալ Ընտրակեղծարար Տնօրէններու Համար. Ժողովուրդ

Տհաճ Անակնկալ Ընտրակեղծարար Տնօրէններու Համար. Ժողովուրդ

by MassisPost

«Ժողովուրդ» թերթը գրած է. «ԱԺ ընտրութիւններում ՀՀԿ օգտին ձայներ հաւաքագրելու սքանտալը շատ թանկ է նստել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրէնների վրայ: Ճիշդ է՝ հայաստանեան իրաւապահ համակարգն աչք փակեց այդ աղմուկի վրայ, եւ ՀՀԿ օգտին իրենց պաշտօնեական դիրքն օգտագործած տնօրէններն անպատիժ մնացին, սակայն «Ժողովուրդ»-ի աղբիւրների պնդմամբ՝ նրանք խնդիր են ունենալու օտարերկրեայ պետութիւնների հետ, եթէ որոշեն դիմել համապատասխան դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՀՀ-ում օտարերկրեայ մի քանի պետութիւնների դեսպանատներ այդ սքանտալը բացայայտած «Իրազեկ քաղաքացիների միաւորում» հ/կ-ից խնդրել են իրենց տրամադրել դպրոցի եւ մանկապարտեզների տնօրէնների անունների ամբողջական ցանկը: Կազմակերպութիւնն էլ, բնականաբար, տրամադրել է հետաքրքրող տեղեկութիւնը:

Թէ ինչո՞ւ են դեսպանատներն ուզել այս տնօրէնների անունները, դժուար չէ ենթադրել. նրանց անունը կը յայտնուի սեւ ցուցակում, եւ այդ երկրները կարգելեն ընտրակեղծարարների մուտքն իրենց երկիր` մերժելով վիզայի տրամադրումը:

Յիշեցնենք, որ 2015թ. սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէից յետոյ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդէս եկաւ յայտարարութեամբ` տեղեկացնելով. «Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Միացեալ Նահանգները աշխարհով մէկ պայքարում է կաշառակերութեան դէմ, դեկտեմբերի 6-ի հանրաքուէի անաչառ անցկացմանն ուղղակիօրէն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկութիւնները կարող են նաեւ կիրառուել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանութեան ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրաւումը դիտարկելիս»: Հիմա, փաստօրէն, դեսպանատները պատրաստւում են վարուել ԱԺ ընտրութիւնների ժամանակ «աչքի ընկածների» հետ»։

Հարակից Նյութեր

Leave a Comment