Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ռուսաստանը Մեծապէս Կ’աջակցի Հայաստանի Զինուած Ուժերու Ամրապնդման. Վիգէն Սարգսեան

Ռուսաստանը Մեծապէս Կ’աջակցի Հայաստանի Զինուած Ուժերու Ամրապնդման. Վիգէն Սարգսեան

by MassisPost

Հայաստանը մեծագոյն սիրով Սուրիոյ ժողովուրդին մարդասիրական օգնութիւն կը տրամադրէ, եւ մենք մեծապէս երախտապարտ ենք ռուս գործընկերներուն, որոնք այդ օգնութիւնը Ռուսաստանի ՌՕՈւ-ի օդանաւերով տեղ հասցնելու հնարաւորութիւն կ’ընձեռեն: Այս մասին Հայաստանի պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը յայտարարած է «Ինթըրֆաքսի» հետ հարցազրոյցի ընթացքին:

«Մենք այս ծրագիրը կը շարունակենք նաեւ ապագայում: Մեր երկրների նախագահների յանձնարարականների հիման վրայ մենք մշակում ենք հումանիտար ականազերծմանը հայ սաքրաւորների մասնակցութեան հնարաւորութեան հարցը, որը Ռուսաստանն իրականացնում է Սիրիայում»,- նշած է Վիգէն Սարգսեան:

Անոր խօսքով՝ սպառնալիքներու համաշխարհայնացման պատճառով ռազմաքաղաքական ոլորտի մէջ երկիրներու համագործակցութիւնը պէտք է ուղղուած ըլլայ խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման: «Մենք այս մասին հրապարակայնօրէն ասում ենք ե՛ւ ՀԱՊԿ-ի ձեւաչափում, ե՛ւ երկկողմանի մակարդակում»,- հաւաստիացուցած է նախարարը:

«Ռուսաստանը մեծապէս աջակցում է Հայաստանի Զինուած ուժերի ամրապնդմանը: Այս պահին Ռուսաստանի հետ մեծ թիւով ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչեւ գործողութիւնների համատեղ ծրագրումը: Մենք ստեղծել ենք զօրքերի միաւորուած խմբաւորում, կայ հակաօդային պաշտպանութեան ընդհանուր համակարգ, ռազմաթեխնիքական համագործակցութեան շատ թեմաներ ունենք: Այցի շրջանակում ես հանդիպել եմ արդիւնաբերութեան եւ առեւտուրի նախարար Տենիս Մանտուրովի հետ, մենք անցկացրել ենք հայ-ռուսական արդիւնաբերական համաժողով: Մենք ծանօթացրել ենք ռազմաարդիւնաբերական համալիրի ոլորտի մեր արտադրողներին, որպէսզի նրանք կարողանան համատեղ գործունէութեան մասին ուղիղ պայմանաւորուածութիւնների հասնել»,- տեղեկացուցած է Վիգէն Սարգսեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment