«Ժառանգութիւն» կուսակցութեան նախկին անդամ, ԱԺ պատգամաւոր Զարուհի Փոսթանճեանի նոր քաղաքական հարթակ՝ «Երկիր ծիրանի»-ին մուտք կը քաղաքական դաշտ.
«Ինչու ընտրեցինք այս անուանումը, քանի որ մենք խնդիր ունենք համախմբման մեր հայութեան ու վերադառնանք մեր ակունքներին: Մեր երկրի անունը ծիրանի է, այս ծառի պտուղը եւս կատարեալ է, ինչպէս մեր հայրենիքը: Ծիրանը միակ պտուղն է, որ հաւասարապէս է բաժանւում, ու դա արդարութեան նշանն է, իսկ մենք՝ որպէս ազգ, կէսից աւելին հայրենիքից դուրս ենք ապրում, բռնազաւթման մէջ ենք ապրում: Ծիրանին մեր թագաւորների գոյնն է եղել: Այս ամէնը գիտակցելով՝ ընտրեցինք այս անուանումը, որ այն լինի բոլորիս ամպիոնն ու կուսակցութիւնը»,- ըսած է «Երկիր ծիրանի»-ի նախաձեռնող խումբի անդամ Զարուհի Փոսթանճեանը:
Կուսակցութիւնը պիտի ֆինանսաւորուի Սփիւռքէն, պիտի իր մէջ կը ներ առնէ նաեւ «Ժառանգութիւն» կուսակցութեան նախկին շարք մը անդամներ, իսկ կարգախօսը պիտի ըլլայ «Դէպի Արարատ»-ը:
«ՀՀ-ն ու ԼՂՀ-ն այն ծիրանի կորիզն են, որ հողում են ու դառնալու են մեծ ծիրանի ծառ: Իմ պապերը, որ Արեւմտեան Հայաստանից եկել են ՀՀ, առաջինը տնկել են ծիրանենի ու թթենի: Նրանք 90 տարեկան են, սակայն դեռ ապրում են: Մենք հաւատում ենք մեր հաւաքական ուժին»,- ըսած է Զարուհի Փոսթանճեանը:
Նախաձեռնող խումբը ներկայացուցած է իր հռչակագիրը՝ ընդգծելով, որ ՀՀ հիմնական ռեսուրսը մարդկային դրամագլուխն է, իսկ հայ ժողովուրդի երաշխաւորը ուժեղ ՀՀ-ն: «Երկիր ծիրանի»-ն պիտի ձգտի ձեւաւորել անդրսահմանային քաղաքական հայ ազգ.
«Պահանջում ենք՝ այն, էթնիք հայերին, որոնք ապրում են արտերկրում, մասնակցեն ՀՀ նախագահի ու ԱԺ ընտրութիւններին, վերացնել նրանց նկատմամբ իրաւական արգելքները»,- ըսած է «Երկիր ծիրանի»-ի նախաձեռնող խումբի անդամ Սոնա Աւագեանը:
Նոր ուժը յառաջիկային պիտի մասնակցի քաղաքական բոլոր գործընթացներուն, եւ իրենց հարթակի հիմքը պիտի ըլլայ հայրենադարձութիւնը, որու համար պէտք է ստեղծուին քաղաքական ու քաղաքացիական իրաւունքներ: