Home ՀԱՅԱՍՏԱՆ Երկրաշարժի Հետեւանքով Քանդուած Գիւմրին 28 Տարի Անց Վերականգնած չէ

Երկրաշարժի Հետեւանքով Քանդուած Գիւմրին 28 Տարի Անց Վերականգնած չէ

by MassisPost

1988-ի աւերիչ երկրաշարժէն 28 տարի անցած է։ Ըստ «Շիրակ» կեդրոնի տնօրէն Վահան Թումասեանի՝ երկրաշարժի հետեւանքով քանդուած Գիւմրի քաղաքը 28 տարի ետք դեռ վերականգնած չէ։

Անոր խօսքով՝ բնակարանային համալիրները մեծ մասամբ վերականգնուած են, բայց այսօր դեռ 3 հազար ընտանիքներ կ’ապրին ժամանակաւոր կացարանի կամ խարխուլ վակոն-տնակներու մէջ։

«Կառավարութեան պատկերացումները բնակարանային համալիրի վերականգնման մասին իրարից տարբերուում են մի հասկանալի պատճառով՝ կառավարութիւնն ինքը որոշակի պահանջներ է ներկայացրել, որոշումներ է կայացրել եւ ասում է՝ «այս պահանջներին համապատասխանող ընտանիքներին մենք համարում ենք շահառու եւ փոխհատուցում ենք»։ Բայց կան ընտանիքներ, որոնք թէեւ կառավարութեան սահմանած նորմերի մէջ չեն մտնում, բայց նրանք անմիջական երկրաշարժի հետեւանքով աղէտեալ, անօթեւան դարձած ընտանիքներ են։ Ասէք, եթէ պետութիւնը բազմաբնակարան շէնքից կորցրած բնակարան ընտանիքին է փոխհատուցում, բայց սեփական բնակարան կորցրածին չի փոխհատուցում, ասենք՝ մինչեւ սահմանուած ժամկէտում փաստաթղթեր ներկայացրած ընտանիքին փոխհատուցում է, միւսներին չի փոխհատուցում, եթէ մէկը չի հասցրել ժամանակին բոլոր պահանջուող փաստաթղթերը ներկայացնել, չի նշանակում, թէ ինքը երկրաշարժից բնակարան չի կորցրել եւ անօթեւան չէ»,- ըսաւ Թումասեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment