Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՍԴՀԿ. Պէտք Է Պատժուեն Բարձրաստիճան Ոստիկաններ

ՍԴՀԿ. Պէտք Է Պատժուեն Բարձրաստիճան Ոստիկաններ

by MassisPost

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Հայաստանի վարչութիւնը խստորեն դատապարտում է ՀՀ Ոստիկանութեան գործողութիւններն երեկ գիշեր Խորենացի փողոցում և Սարի Թաղ համայնքում, որի հետևանքով տուժել են տասնեակ քաղաքացիներ:

ՍԴՀԿ-ն վստահ է, որ այս խայտառակ միջադեպից յետոյ պէտք է պատժուեն բարձրաստիճան ոստիկաններ, իսկ համակարգից պէտք է դուրս գան այն մարդիկ, ովքեր աչքի ընկան անմարդկային դաժանութեամբ: Ոստիկանութեան նման դաժանութիւնը ցոյց է տալիս, որ բարեփոխումների մասին բոլոր խօսակցութիւնները, ինչպէս նաև իրականացուած դրամաշնորհային ծրագրերը մնացել են անարդիւնք:
ՍԴՀԿ Հայաստանի վարչութիւն

Հարակից Նյութեր

Leave a Comment