Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կենտրոնական Վարչութեան Յայտարարութիւնը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կենտրոնական Վարչութեան Յայտարարութիւնը

by MassisPost

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կենտրոնական վարչութիւնը իր համասփիւռ շարքայինների և համակիրների անունից խոր մտահոգութիւն է յայտնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների կապակցութեամբ:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչութիւնը համարում է, որ լայն զանգուածների հրապարակ դուրս գալը հետևանք է տարիներով ճահճացած մի համակարգի, որ երկիրը հասցրել է սոցիալապես անմխիթար վիճակի, իսկ արտագաղթը հասել է ազգային անվտանգութեանը սպառնացող ծաւալների:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչութիւնը ողջունում է Հայաստանի քաղաքացիական հասարակութեան նոր զարթօնքը և երիտասարդ սերնդի՝ իր իրաւունքներին տէր կանգնելու վճռակամութիւնը: Միաժամանակ, ՍԴՀԿ Կենտրոնական վարչութիւնը անթոյլատրելի է համարում խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի հնարաւոր կիրառումը և կոչ է անում ոստիկանութեանը ցուցաբերել առաւելագոյն զսպուածութիւն:

Հնչակեան կուսակցութիւնը կարևորում է երկրում առկայ ներքաղաքական խոր ճգնաժամի քաղաքական հանգուցալուծումը և յոյս յայտնում, որ Սերժ Սարգսեանի և Նիկոլ Փաշինեանի միջև նախատեսուած հանդիպումը կը հանդիսանայ այդ ուղղութեամբ կատարուած առաջին քայլը:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչութիւն
Երևան 21 Ապրիլ, 2018

Հարակից Նյութեր

Leave a Comment