Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութեան Ուղերձը Թուրքիայի ԺԴԿ Համագումարին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութեան Ուղերձը Թուրքիայի ԺԴԿ Համագումարին

by MassisPost

Փետրուարի 11-ին եւ 12-ին  Անկարայում տեղի է ունեցել Թուրքիոյ ընդդիմադիր  Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցութեան (ԺԴԿ ) 3-րդ համագումարը, որին մասնակցելու հրաւէր է ստացել նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կենտրոնական վարչութիւնը: Ներկայացնում ենք Ձեզ ԺԴԿ-ի համագումարին ՍԴՀԿ ԿՎ-ի ուղարկած ուղերձի հայերէն եւ թուրքերէն տարբերակը: 

Յարգելի համագումարի դիւան,  յարգելի  Սէփիլ  Քեմալ բէյ  եւ  Սելահէդդին Տեմիրթաշ.

Գոհունակութեամբ ստացանք  «Ժողովուրդների Դեմոկրատական  Կուսակցութեան » 3-րդ  հերթական  համագումարի հրաւէրը:

Հարգելի  ընկերներ եւ բարեկամներ.

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութեան եւ աշխարհասփիւռ  Հնչակեան շարքի անունով ողջունում ենք «Ժողովուրդների Դեմոկրատական  Կուսակցութեան »   3-րդ համագումարը և մաղթում բեղուն ու արդիւնաուետ աշխատանք:

Արդարեւ, թէ՛  Միջին Արեւելքը  եւ  թէ՛   տարածաշրջանն ընդհանրապէս,  շատ վտանգաւոր եւ ճակատագրական հանգրուանում են:  Գերտէրութիւնների, շրջանային պետութիւնների ու ծայրայեղական խմբաւորումների քաղաքական, տնտեսական ու հատուածական շահերի բախման հետեւանքով  տարածաշրջանը մխրճուած է վերջ չունեցող հակամարտութիւնների ու տագնապների շրջանակի մէջ:

Այսպիսի անօրինաչափ իրավիճակում է տեղի ունենում մեր բարեկամ ԺԴԿ-ի 3-րդ հերթական համագումարը:  Մենք համոզուած ենք, որ համագումարի հաջողութիւնը մեծապէս կկարողանայ նպաստել տարածաշրջանում խաղաղութեան եւ ազգերի միջև համերաշխութեան հաստատման գործին:  Հետևաբար, եւս մէկ անգամ ողջունում եւ մեր զօրակցութիւնն ենք յայտնում  ձեզ, ինչպէս նաեւ վերահաստատում մեր կուսակցութիւնների միջեւ բարեկամութեան եւ համագործակցութեան շարունակականութիւնը:

Ընկերական ողջոյններով,

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութիւն

Մարտ 1, 2014

Հարակից Նյութեր

Leave a Comment