Յայտարարութիւն
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կեդրոնական վարչութիւնը ողջունում է Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրամիութեան միջեւ Պրիւսէլում ստորագրուած «Համապարփակ եւ ընդլայնուած գործունէութեան» համաձայնագիրը:
ՍԴՀԿ ԿՎ-ն վստահ է, որ Հայաստանի Հանրապետութիւնը կարող է լուծել իր արտաքին եւ ներքին մարտահրաւէրները՝ միայն եւ միայն հաւասարակշռուած արտաքին քաղաքականութիւն իրականացնելով բոլոր աշխարհաքաղաքական կեդրոնների հետ:
Հայաստանի՝ Եւրասիական տնտեսական միութեան անդամ լինելու, ինչպէս նաեւ ԵՄ-ի հետ այս համաձայնագրի կնքումը հնարաւորութիւն է տալիս թշնամական շրջափակման պայմաններում դուրս չմնալ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական կարեւորագոյն տնտեսական եւ քաղաքական գործընթացներից, ինչպէս նաեւ յաւելեալ տնտեսական հնարաւորութիւններ կիրառել՝ Հայաստանի սոցիալական եւ տնտեսական վիճակը բարելաւելու եւ բարեփոխումները շարունակելու համար:
ՍԴՀԿ ԿՎ-ն ընդգծում է, որ Արցախի խնդրի արդարացի լուծման հնարաւոր մեխանիզմներից մէկը ԵԱՀԿ Մինսքի համանախագահ երկրների հետ բարիդրացիական եւ խորացուած գործընկերային յարաբերութիւններն են:
Ապագայում, ԵՄ անդամ երկրների եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների առանց վիզային ռեժիմի ուղեւորութիւնները միանշանակ նպաստելու է ինթեկրացիոն գործընթացների, ինչպէս նաեւ քաղաքական ու տնտեսական յարաբերութիւնների խորացմանը, որը բխում է մեր երկրի եւ նրա քաղաքացիների շահերից:
ՍԴՀԿ Կեդրոնական վարչութիւն
11.24.2017 թ.
Երեւան