Home ՀԱՅԱՍՏԱՆ Արժոյթի Միջազգային Հիմնադրամը Հայաստանի Մէջ 3.5% Տնտեսական Աճ կը Կանխատեսէ

Արժոյթի Միջազգային Հիմնադրամը Հայաստանի Մէջ 3.5% Տնտեսական Աճ կը Կանխատեսէ

by MassisPost

Արժոյթի միջազգային հիմնադրամը հրապարակած է Համաշխարհային տնտեսութեան  զարգացման կանխատեսումներու զեկոյցը, ուր Հայաստանի տնտեսական աճին վերաբերեալ կանխատեսումը բարելաւուած է, նախկին 2.9%-ի փոխարէն  այժմ կանխատեսուած է 3.5% աճ:

ԱՄՀ-ի փորձագէտներու փոխանցմամբ,  Հայաստանի մէջ ինֆլիացիոնի մակարդակը 2017 թուականին կանխատեսուած է 1.9%, իսկ 2018 թուականին՝ 3.5%:

Հիմնադրամի կանխատեսմամբ, յետխորհրդային երկիրներէն միայն Ատրպէյճանի մէջ է, որ պիտի արձանագրուի տնտեսական անկում (1%), Ռուսիոյ մէջ տնտեսական աճը պիտի կազմէ 1.8%, Վրաստանի մէջ՝ 4%:

Տնտեսական աճի մակարդակով առաջատար երկիրները պիտի ըլլան Թուրքմէնիստանն ու Իւզպէքիստանը՝ համապատասխանաբար 6.5 եւ 6%-ով:

Հարակից Նյութեր

Leave a Comment