Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Քաղաքագէտ. Հայաստանը Ակնյայտօրէն Կ’անցնի Միակուսակցական Համակարգի

Քաղաքագէտ. Հայաստանը Ակնյայտօրէն Կ’անցնի Միակուսակցական Համակարգի

by MassisPost

Կամ Սերժ Սարգսեանը անտեղեակ է Հայաստանի իրավիճակի մասին, կամ ուղղակի անտեղեակ է միջազգային խաղի կանոններուն, նորմերուն։ Այս մասին «Ազատութեան» հետ զրոյցին ըսած է քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսեանի՝ ԵԱՀԿ անդամ երկիրներու դեսպաններու հետ հանդիպման ժամանակ հնչեցուցած այն կարծիքին, թէ ընտրութիւնները արձանագրած են «կարեւոր առաջընթաց, որին Հայաստանը հասել է ժողովրդավարութեան եւ պետականաշինութեան գործում»:

«Քաղաքական եւ  հասարակական կեանքում բազմակարծութիւնը, որ դրսեւորւում է քաղաքական կուսակցութիւնների եւ կենսունակ քաղաքացիական հասարակութեան գործունէութեամբ, վերջին տասնամեակում իրողութիւն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Ասածս այն է, որ այդ հիմքերն արդէն ամուր են, եւ դրանց վրայ մենք կարող ենք կառուցել այն շէնքը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին», – ըսած է նախագահը:

Քաղաքագէտը հակադարձած է՝ նշելով, որ Հայաստանը ակնյայտօրէն կ’անցնի միակուսակցական համակարգի։

«Չգիտեմ, թէ ինքն ինչ նկատի ունէր, երբ որ խօսում էր բազմակարծութեան մասին։ Այսօրուայ նոր ընտրուած Ազգային ժողովում մենք ունենք չորս խմբակցութիւն, նախորդ Ազգային ժողովում 6 խմբակցութիւն, ուրեմն ուղղակիօրէն մենք տեսնում ենք, որ բազմակարծութիւնը խորհրդարանում փոքրացաւ։ Մենք անցնում ենք միակուսակցական համակարգի։ ՀՀԿ-ն կարող էր ունենալ ամենաշատ ձայներ խորհրդարանում, բայց ոչ թէ գրեթէ 60 տոկոսը։ Ի՞նչ է նշանակում, որ ՀՀԿ-ն ունի 58 մանդատ 105 հոգանոց խորհրդարանում ։ Դա աֆթոմաթ նշանակում է, որ ցանկացած որոշում, առանց այլ կարծիքը հաշուի առնելով, կարող են անցկացնել, ուրեմն ինքը կամ տեղեակ չէ, կամ իր մեկնաբանութիւնն է իրականութեանը», – ըսած է Գրիգորեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment