Home ՀԱՅԱՍՏԱՆ Քաղաքագէտի Կարծիքով Յովիկ Աբրահամեան Շատ Վտանգաւոր Մարդ կը Դառնայ Սերժ Սարգսեանի Համար

Քաղաքագէտի Կարծիքով Յովիկ Աբրահամեան Շատ Վտանգաւոր Մարդ կը Դառնայ Սերժ Սարգսեանի Համար

by MassisPost

Ըստ քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանի, նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեան շատ վտանգաւոր մարդ կը դառնայ նախագահ Սերժ Սարգսեանի եւ իշխող Հանրապետական կուսակցութեան համար։

«Յիշենք, որ Սերժ Սարգսեանի շտաբի պետը Յովիկ Աբրահամեանն էր, իսկ Սերժ Սարգսեանը ժամանակին Ռոպէրթ Քոչարեանի շտաբի պետն էր։ Այդ շտաբի պետը ձեռք է բերում բոլոր այն ստուերային պայմանաւորուածութիւնները, ըստ որոնց այդ ընտրութիւնները տեղի են ունենում ըստ մեր յայտնի եղանակի»,- ըսաւ քաղաքագէտը՝ շարունակելով․ «Այսինքն՝ շտաբի պետը դա գոյութիւն ունեցող համակարգի գարանտն է՝ այդ պայմանաւորուածութիւնների, եւ, ըստ վերջին տասը տարուայ փորձերի, շտաբի պետը լինում է յաջորդ նախագահը։

Համակարգը փոխելով՝ Սերժ Սարգսեանն այդ աւանդոյթը կարծես թէ ջարդում է, եւ Յովիկ Աբրահամեանն, ըստ երեւոյթին, շատ վտանգաւոր մարդ է դառնում Սերժ Սարգսեանի համար, եւ Յովիկ Աբրահամեանը ման է գալիս նոր դերակատարութիւն, եւ իր գնալն այլ կուսակցութիւն՝ ես ընդդիմութիւն բառը չեմ օգտագործում, այլ՝ կուսակցութիւն, իմ կարծիքով, շատ վտանգաւոր է Հանրապետական կուսակցութեան համար»։

Հարցին, թէ հնարաւո՞ր է, որ Աբրահամեան միանայ «Ծառուկեան դաշինքին», Դանիէլեան պատասխանեց. «Աբրահամեանը կարծես թէ ունի երկու տարբերակ՝ կա՛մ միանալ «Ծառուկեան դաշինքին», կա՛մ միանալ Սէյրան Օհանեանի դաշինքին։ Որի՞ն կը միանայ՝ ես չեմ կարող ասել, բայց, հաշվի առնելով Հովիկ Աբրահամեանի ունակութիւնները եւ Ծառուկեանի ունակութիւններն ու ռեսուրսները, եթէ նրանք համատեղ գործեն, ապա Հայաստանում, ընտրական աւանդոյթների համաձայն, նրանք կարող են գոնէ երկրորդ տեղն ունենալ։ Իսկ երկրորդ տեղը, եթէ Հանրապետական կուսակցութիւնը կայուն մեծամասնութիւն չապահովի, արդէն երկրորդ փուլում նրանք պէտք է միմիանց դէմ մրցեն, եւ երկրորդ փուլի դէպքում Հանրապետական կուսակցութեան հնարաւորութիւններն աւելի են նուազում»։

Հարակից Նյութեր

Leave a Comment