Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Վարչապետ Կարէն Կարապետեան Ամփոփեց ՀՀ Կառավարութեան Գործունէութեան 100 Օրը

Վարչապետ Կարէն Կարապետեան Ամփոփեց ՀՀ Կառավարութեան Գործունէութեան 100 Օրը

by MassisPost

Վարչապետ Կարէն Կարապետեան յայտարարեց, որ եթէ հնարաւորութիւն չ’ունենայ, 2018-էն յետոյ վարչապետ չ’ըլլար:

Ըստ նոր Սահմանադրութեան, 2018-ի Ապրիլէն յետոյ վարչապետը պէտք է ոչ միայն ըլլայ Հայաստանի քաղաքացի, այլեւ վերջին չորս տարիներուն մշտապէս բնակած ըլլայ Հանրապետութեան մէջ:

«18 թուին էլ, գայ՝ կը խօսանք: Կը լինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ՝ ամենաշատ յուզող հարցը Ձեզ այս պահին դա՞ է: Յստակութիւն կայ, գնում ենք առաջ: Եթէ հնարաւորութիւն չեմ ունենայ, ուրեմն՝ չեմ լինի: Տրամադրուա՞ծ եմ լինեմ․ եթէ էֆեկտիւ աշխատենք՝ այո, եթէ էֆեկտիւ աշխատենք եւ ապրիլեան այս ընտրութիւնները Հանրապետականը յաղթի»,- արձագանքեց վարչապետը՝ աւելցնելով․ «Վերջին հինգ տարիներին Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է իմ ապրելու օրերի քանակի սահմանափակումը, որպէսզի լինեմ Հանրապետական կուսակցութեան ցուցակում, թէ՞ չէ՝ այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթէ չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»:

Այսօր տնտեսութիւնը ծանր վիճակի մէջ է
Կարապետեան ամփոփելով իր գլխաւորած կառավարութեան հարիւր օրը, ըսաւ. «Մեր տնտեսութիւնը, ես ասել եմ, գտնուում է ծանր վիճակում: Երեք ամսուայ մէջ կտրուկ փոփոխութիւններ եղե՞լ են: Մենք ձեզ ներկայացրել ենք մեր փոփոխութիւնները: Դուք կարող էք յետոյ ընթերցել, ըստ դրա գնահատել՝ կտրո՞ւկ է, թէ՞ կտրուկ չէ: Բայց ես ձեզ բոլորին խնդրում եմ, որպէսզի դուք հասկանաք, որ տնտեսութիւնը, այս մեծ համակարգը մի օրուայ մէջ փոփոխելու հնարաւորութիւնը չկայ: Համոզուած են, որ մենք գնում ենք ճիշդ ուղղութեամբ:

«Օլիգարխների հետ ինձ զգում եմ ապահով»
Յունուարի սկիզբը Հայաստանի մէջ թանկացան առաջին անհրաժեշտութեան որոշ ապրանքներ՝ ալիւրը, շաքարաւազը: Այսօր լրագրողներէն մէկը հարցուց վարչապետին՝ կարո՞ղ է իշխանութիւններուն ըսել, որ չթանկացնեն:

Վարչապետի արձագանքը․ «Բայց վարչապետի գործառո՞յթն ա․ զանգ տայ ջղային թոնով ասի՝ շաքարի գնին ձեռ չտաք․․․ Օլիգարխների հետ զգում եմ ինձ շատ հանգիստ»:

«Ինձ միլիցա մի սարքէք»
Պետեկամուտների կոմիտէն 21 Նոյեմբերին հաղորդագրութիւն տարածեց, ըստ որուն գործարար մը, որուն անունը չհրապարակուեցաւ, Ռուսիայէն պանան ներկրած է Հայաստան, սակայն սահմանը հատելէն յետոյ խոչընդոտներու հանդիպած է, եւ միայն կոմիտէի արդիւնագործ հետախուզութեան ու ներքին անվտանգութեան վարչութիւններու միջամտութեան արդիւնքով՝ կրցած է պանանը իւրացնել: Այսօր այս պատմութիւնը յիշեցուցին վարչապետին՝ հարցնելով, թէ ի վերջոյ անյայտ խոչընդոտողը յայտնաբերուեցաւ ու պատժուեցա՞ւ: «Ես չգիտեմ պատիժ կրել ա թէ չէ: Ինձ համար դա կարեւ՞որ հարց ա: Բայց ինձ միլիցա մի՛ սարքէք»,- պատասխանեց Կարապետեան:

Կարապետեանին այսօր նաեւ հարցուցին ղարաբաղեան կարգաւորման մասին՝ արդեօք կո՞ղմ է տարածքներ խաղաղութեան դիմաց տարբերակին:

Վարչապետը պատասխանեց․ – «Չէ, ես դրա կողմնակիցը չեմ: Ես վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, երբ որ մեր ինքնասիրութիւնը, մեր անվտանգութիւնը, մեր յաղթանակը մենք կարող ենք պաշտպանել, պահել համապատասխան տրամաբանական բանակցութիւնների արդիւնքում: Եկէք, երբ որ գա պահը․․․ Փոխզիջումը ոչ միայն տարածք է, չէ՞: Փոխզիջումը կարգավիճակ է, փոխզիջումը տարբեր բաներ են: Ես չեմ կարծում, որ որեւիցէ մէկը Հայաստանի Հանրապետութիւնում որոշում կայացնող լինի․ իր վրայ այդ պատասխանատուութիւնը լինի, կը կայացնի մի որոշում, որի հետ մեր ազգը, մեր քաղաքացիները համաձայն չեն լինելու: Դա այնպիսի մեծ պատասխանատուութիւն է, որ ես չեմ տեսնում այդ մարդուն, որը կարող է իր նորմերը խախտի, գնա դրան»:

Հարակից Նյութեր

Leave a Comment