Home ՍՓԻՒՌՔ Տիարպէքիրի մէջ Սուրի Թաղապետարանի Շէնքէն Հեռացուած է Հայերէն Ցուցանակը

Տիարպէքիրի մէջ Սուրի Թաղապետարանի Շէնքէն Հեռացուած է Հայերէն Ցուցանակը

by MassisPost

Տիարպէքիրի Սուր քաղաքապետարանի շէնքի վրայ քառալեզու՝ թուրքերէն, քրտերէն, հայերէն եւ ասորերէն ցուցանակ է եղել, որը քաղաքապետարանում պետութեան կողմից նշանակուած վերահսկիչի հրամանով փոփոխութիւնների է ենթարկուել։ Փոփոխութիւններից յետոյ ցուցանակի վրայ բացակայում են հայերէն եւ ասորերէն գրութիւնները, փոխարէնը՝ թուրքական դրօշ է աւելացուել։

2012թ․ Սուրի քաղաքապետարանը «բազմալեզու քաղաքապետարան» ստեղծելու որոշում է կայացրել, որից յետոյ քաղաքապետարանում օգտագործուող թուրքերէն և անգլերէնին աւելացել են նաև քրդերէնը, հայերէնը, արաբերէնն ու ասորերէնը։ Որոշման համաձայն նշուած լեզուներով ցուցանակներ էին տեղադրուել 33 քաղաքակրթութիւնների կենտրոն հանդիսացող Սուրի մի շարք հատուածներում։

Թուրքիայի ՆԳՆ Սուրի քաղաքապետարանի կողմից պատրաստուած բազմալեզու ցուցանակի առնչութեամբ քննութիւն էր սկսել՝ պատճառաբանելով, որ քաղաքապետարանը շատ դրամական միջոցներ է ծախսում բազմալեզու ցուցանակի համար։ Հետաքննութիւնը դադարեցուել էր, երբ յայտնի էր դարձել, որ ցուցանակը քաղաքապետարանի արհեստանոցում է պատրաստուել։

Հարակից Նյութեր

Leave a Comment