Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Ատրպէյճանը Որպէս Զիջում Կ′առաջարկէ Բան մը, Որմէ Շատ Աւելին Արցախն Ունի Այսօր – Նալպանտեան

Ատրպէյճանը Որպէս Զիջում Կ′առաջարկէ Բան մը, Որմէ Շատ Աւելին Արցախն Ունի Այսօր – Նալպանտեան

by MassisPost

Հայաստանի արտգործնախարար Էտուարտ Նալպանտեանը ելոյթ ունեցած է Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովին:

Արտաքին գործերու նախարարութեան մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան փոխանցմամբ անդրադառնալով ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշեց.- «Ես նախկինում էլ եմ ասել, բայց, ծանօթանալով Պաքուից հնչող վերջին յայտարարութիւններին, ստիպուած եմ կրկնել` Ազրպէյճանում կորցրել են իրականութեան զգացումը: Այն աստիճան են կորցրել, որ իրենք իրենց ներքին օգտագործման համար հնարած միֆերը փորձում են հրամցնել արդէն ոչ միայն սեփական հասարակութեան, այլեւ միջազգային հանրութեան:

Պաքուն պնդում է, թէ պատրաստ է փոխզիջումների: Որո՞նք են, ըստ ատրպէյճանական կողմի, իրենց զիջումները. Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան ապահովո՞ւմը, ինչպէս իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցութի՞ւնը: Սա արդէն նման է ոչ թէ զիջման, այլ` սպառնալիքի. եթէ չ′անէք մեր ասածը, ապա խաղաղութիւն չի լինի: Ինքնավարութեան տրամադրո՞ւմը: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Ազրպէյճանը որեւէ վերահսկողութիւն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրայ, առաւել եւս այսօր։ Իսկ հիմա իր վերահսկողութեան տակ ինքնավարութի՞ւն է առաջարկում, եւ դա մատուցում է որպէս զիջո՞ւմ։ Այսինքն՝ որպէս զիջում առաջարկում է մի բան, որից շատ աւելին Արցախն ունի այսօր։

Ազրպէյճանի ղեկավարութիւնը իր վերջին յայտարարութիւններուն մէջ պնդում է, թէ եռանախագահների առաջարկութիւնները համահունչ են իրենց մօտեցումների հետ: Բայց այս յայտարարութիւններից ընդամէնը օրեր առաջ Ազրպէյճանի նախագահը խոստովանեց, որ միջազգային հանրութիւնը իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, իսկ նա ընդդիմանում է: Եթէ դիրքորոշումներն այդքան համահունչ են, ապա պէտք է ճանաչել Արցախի անկախութիւնը, ոչ թէ ընդդիմանալ:

Ակնյայտ է, որ Ազրպէյճանը խճճուել է իր մօտեցումների մէջ եւ նրան օգնութիւն է հարկաւոր այդ վիճակից դուրս գալու համար: Հիմնահարցի հանգուցալուծման համար Ազրպէյճանը պէտք է ընդունի այն միջազգային միջնորդական օգնութիւնը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնը՝ Ռուսաստանը, Միացեալ Նահանգները ու Ֆրանսիան:

Համանախագահ երկրների ղեկավարները իրենց մօտեցումներն արտայայտել են ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ արուած յայտնի հինգ յայտարարութիւններում։ Եթէ դրանք համահունչ են Ազրպէյճանի դիրքորոշմանը, ապա ինչո՞ւ է Պաքուն մինչ այսօր ամէն կերպ խուսափում ոչ միայն իբրեւ բանակցութիւնների հիմք ընդունել դրանցում որպէս մէկ ամբողջութիւն ամրագրուած սկզբունքներն ու տարրերը, այլեւ խորշում դրանց որեւէ յղում կատարել, ինչպէս դա պատահեց Արեւելեան գործընկերութեան Ռիգայի գագաթաժողովում, որից ատրպէյճանական պատուիրակութիւնը ուղղակի փախուստի դիմեց։

Ազրպէյճանի ապրիլեան ակրեսիայից վեց ամիս անց Պաքուում յանկարծ մի նոր միֆ են յօրինել, թէ ով է սանձազերծել ռազմական գործողութիւնները, կոպտօրէն խախտել միջազգային մարդասիրական իրաւունքը եւ բարբարոսութիւններ գործել՝ փորձելով մեղադրել հայկական կողմին այն ամէնում, ինչով հենց իրենք շարունակաբար պարծենում էին լրատուական միջոցներով, սոցիալական ցանցերով եւ այդ յանցանքների հեղինակներին բարձր պարգեւներ շնորհելով։

Այնպիսի տպաւորութիւն է ստեղծուում, որ Ազրպէյճանի բարձրագոյն պաշտօնեաների շրջանում սուտ ասելու եւ սեփական հանրութեանը մոլորեցնելու մրցոյթ է յայտարարուել։ Բայց դէ բոլորս գիտենք, թէ նման մրցոյթներում ով է միշտ յաղթանակած դուրս գալիս Ազրպէյճանում»։

Հարակից Նյութեր

Leave a Comment