Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Սլովակիայի հավաքականին:
Խաղն ավարտվեց 3:1` հօգուտ Հայաստանի: Սլովակիայի դարպասը գրավեցին Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը: Իսկ հյուրերից գոլ խփեց Ռադոսլավ Զաբավնիկը:
«Հանրապետական» մարզադաշտին հարակից փողոցներում խաղից հետո լսվում էին երկրպագուների` Հայաստան, Հայաստան վանկարկումները:
Աշխարհի առաջնության մասնակից Սլովակիայի հավաքականը երեւանյան խաղից առաջ ուներ հարյուրտոկոսանոց արդյուն`6 միավոր երկու խաղում եւ զբաղեցնում էր երկրորդ տեղը: 6 միավոր ունի նաեւ խմբի առաջատար Իռլանդիան:
Սլովակիայի հավաքականը Վլադիմիր Վայսի գլխավորությամբ աշխարհհի առաջնության մասնակցի խաղ չցուցադրեց եւ արդեն 23-րդ րոպեին գնդակ բաց թողեց: Գերազանց հարվածով աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը: Առաջին խաղակեսում սլովակները հավասարեցրին հաշիվը գլխավոր մարզչի որդու` Վլադիմիր Վայսի գոլի շնորհիվ:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը շարունակեց խաղալ հարձակողական ոճով եւ շատ արագ հաջողության հասավ: 50-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին: Հանդիպման նախավերջին րոպեին իր գնդակը խփեց Հենրիխ Մխիթարյանը, որը տուգանային հրապարակի գծից հուժկու հարվածով ոչ մի շանս չտվեց դարպասապահ Մուխային: Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում եւ 4 միավորով բարձրացավ երրորդ տեղ:
Հետխաղյա մամուլի ասուլիսին Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանին դահլիճում դիմավորեցին ծափահարություններով:
“Չեմ ցանկանում երկար խոսել: Համենայն դեպս արդյունքը համապատասխանում էր խաղին: Ամեն ինչի հիմքում ընկած է լավ խաղը: Եթե լավ խաղ չլինի, ապա արդյունք ևս չի կարող լինի:
Մրցաշարային աղյուսակից խոսել չէի ցանկանա: Ես հեռուն չեմ գնում: Իհարկե, որքան լավ ենք խաղում, այնքան մեծանում է բարձր տեղում հայտնվելու հավանականությունը:
Հրայր Մկոյանի Արարատ Առաքելյանի փոխարեն հիմնական կազմում հայտնվելը պայմանավորված էր նրանով, որ սլովակներն իր տարբերություն Իռլանդիայի ավելի ցածրից են գործում: Արարատ Առաքելյանը լավ է խաղում 2-րդ հարկում, իսկ ներքևում ավելի հուսալի է Մկոյանը:
Չէի ցանկանա խոսել մրցավարությանից: Միշտ էլ համակրանքը լինում է ուժեղ թիմերի վրա…
Անդորրայի հետ խաղում մարտավարությունը կփոխի: Կառլեն Մկրտչյանը 2-րդ դեղինը ստացավ և կբացակայի: Անդորրայի հետ խաղը դժվար է լինելու: Նույնիսկ ավելի դժվար, քան այսօր: Բացի հաղթանակից մնացածը վատ արդյունք կհամարվի”,- նշեց Վարդան Մինասյանը:
Մարզիչը ը նշեց, որ ընդմիջմանը տղաներին հավաստիացրել էր, որ 2-րդ խաղակեսում անպայման գոլ են խփելու: Բացի այդ, Մինասյանը որոշ շտկումներ էր կատարել հավաքականի խաղում: Նշվեց նաև, որ Ռոբերտ Արզումանյանի վնասվածքը լուրջ չէ և նա կմասնակցի հաջորդ խաղին:
Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը ընկճված ներկայացավ մամուլի ասուլիսին:
“Ցանկանում եմ շնորհավորել տանտերերին լավ խաղի համար: Այսօրվա խաղը տանտերերի ձեռքերում էր: Դուք ողջ հանդիպման ընթացքում տիրում էիք նախաձեռնությանը և արժանիորեն հաղթեցիք: Դուք կարող եք լավ արդյունքների հասնել:
Այն ինչ ձեռք բերեցիք Ռոսւաստանում` կորցրինք Հայաստանում: Բայց կրկնում եմ, Հայաստանը հաղթեց արժանիորեն:
2-րդ խաղակեսում մենք հաճախակի էինք սխալվում: 13 համարը (էդգար Մանուչարյանը-խմբ) նման էր Հաջիին: Նա շատ խնդիրներ ստեղծեց մեզ համար:
Իհարկե, Վիտեկը չէր խաղում, բայց նման դեպքեր եղել էին: Կան նաև խաղացողներ, որոնք կարող ենք փոխարինել: Խաղից առաջ ասել էի, որ դուք ունենք լավ խաղացողներ`18, 14, 13 համարները, սակայն այսօր ողջ թիմը լավ խաղաց:
Մրցավարությունը նորմալ էր: Մենք ինքներս ենք մեղավոր”,- ասաց Վլադիմիր Վայսը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Sign Up for Our Newsletters

Get notified of the latest updates from MassisPost.

You May Also Like

29 Years After Baku Pogroms

In 1990, January 13th through 19th, the Armenian population of the city…

Arrest Warrant Sought For Armenia’s Former Prosecutor General Gevorg Kostanyan

YEREVAN — Law-enforcement authorities requested on Thursday an arrest warrant for Armenia’s…

Weightlifter Simon Martirosyan Wins Armenia’s First Medal in Rio Olympics

RIO DE JANEIRO — Simon Martirosyan has won the first medal for…

Blast in Downtown Yerevan Restaurant: Eight Injured

YEREVAN — Eight people, including foreign citizens, have been injured in an…