Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ եւ առաջին խոշոր հաշվով հաղթանակը, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում երեքշաբթի օրը 4:0 հաշվով առավելության հասնելով Անդորրայի թիմի նկատմամբ:
Գոլերը խփեցին Գեւորգ Ղազարյանը` 4-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանը` 16-րդ րոպեին, Յուրա Մովսիսյանը` 33-րդ րոպեին, Մարկոս Պիզելին` 52-րդ րոպեին:
Գեւորգ Ղազարյանի խփած գնդակը Հայաստանի ազգային հավաքականի 100-րդ գոլն է պաշտոնական հանդիպումներում:
Ընտրական մրցաշարի 3-րդ փուլում Հայաստանը 3:1 հաշվով հաղթել էր Սլովակիայի ուժեղագույն թիմին:
Հայաստանի թիմը ընտրական մրցաշարի 4-րդ փուլից հետո 7 միավորով ժամանակավորապես գլխավորեց ընտրական B խմբի մրցաշարային աղյուսակը:
Այդուհանդերձ, ժամեր անց Ռուսաստանի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Մակեդոնիային եւ 9 միավորով զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Իռլանդիան, Հայաստանը եւ Սլովակիան 7-ական միավորով կիսում են երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերը: B խմբի մրցաշարային աղյուսակի այս տեսքը կպահպանվի մինչեւ 2011 թվականի մարտի վերջը, երբ նախատեսված են 5-րդ փուլի հանդիպումները:
Ընտրական մրցաշարի հաջորդ հանդիպումը նույնպես Հայաստանի հավաքականը կանցկացնի Երեւանում` եկող տարվա մարտի 26-ին ընդունելով Ռուսաստանի թիմին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Sign Up for Our Newsletters

Get notified of the latest updates from MassisPost.

You May Also Like

Vazgen Manukyan and His Colorful Dream

By Hamo Tatoulian Vazgen Manukyan in his last public speech said that…

ACA-PAC Announces Endorsement of Imelda Padilla for Los Angeles City Council District 6 Seat

LOS ANGELES – At the conclusion of a discussion on several key…

The Armenian Genocide: Not for Just Once a Year

Editorial from the Zoryan Institute on the occasion of the 99th anniversary…

Armenian Internationals Sign Contracts with French and Portuguese Teams

YEREVAN (Armradio.am) — Armenian international Gael Andoinian, 20, has signed his first…